Ծառայողական բնակարան կտրամադրվի առնվազն 60 կմ հեռավորությամբ բնակարան կամ հաշվառում չունեցող զինծառայողներին․ նախագիծ
Կառավարությունը նախատեսում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում՝ նպատակ ունենալով բարելավել զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական վիճակը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագծով առաջարկվում է վերանայել ծառայողական բնակարանով ապահովման և բնակելի տարածության վարձակալության դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքի պայմանները։
Պայմանագրային զինծառայողներին ամսական դրամական հատուցումը փոխարինվում է բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցմամբ։
Վարձակալության պայմանագրերի պետական գրանցման ծախսերը նախատեսվում է իրականացնել պետական բյուջեի միջոցների հաշվին՝ բյուջետային տարվա ընթացքում մեկ անգամ։
Օրենքի ընդունմամբ զինծառայողներն ավելի արդյունավետ կօգտվեն բնակարանային ապահովության իրավունքից՝ հաշվի առնելով փոխհատուցման հասցեականությունը և ծառայության վայրից բնակելի տարածության հեռավորության գործոնը։
