Թրամփը Կանադային կոչ է արել միանալ ԱՄՆ-ին՝ որպես 51-րդ նահանգ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կանադային միանալ Ամերիկայի Միացյալ Նահանգներին և դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը։

Այս մասին Թրամփը գրել է Truth Social սոցիալական կայքում։

«Շատ կանադացիներ հավանություն են տալիս 51-րդ նահանգը դառնալու գաղափարին:

ԱՄՆ-ն այլևս չի կարող հանդուրժել հսկայական առևտրային դեֆիցիտը և սուբսիդիաները, որոնք Կանադային անհրաժեշտ են:

Ջասթին Թրյուդոն դա հասկացավ և դրա համար նա հրաժարական տվեց»,- գրել է նա:

Նորընտիր նախագահը հավելել է, որ երկու երկրների միավորումը կվերացնի առևտրային մաքսատուրքերը, կնվազեցնի հարկերը և կերաշխավորի Օտտավայի ամբողջական անվտանգությունը ռուսական և չինական նավերի սպառնալիքներից, որոնք մշտապես շրջապատում են նրանց։

«Միասին մենք մեծ ազգ կլինեինք», – եզրափակել է Թրամփը։

You may also like...