Նոր պաշտոնանկություն. վարչապետը որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար Խաչատուր Մկրտչյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար Խաչատուր Մկրտչյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
