Չինաստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 126-ի
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթի ինքնավար մարզում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 126-ի, 188-ը՝ վիրավորվել են։
Այդ մասին տեղեկացնում է՝ «Սինխուա» գործակալությունը։
Ավելի վաղ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հայտնել էր 95 զոհի և 130 վիրավորի մասին։
