Դավիթ Խուդաթյանն այցելել է «Երեվանի ՋԷԿ» ՓԲԸ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ։

Ինչպես հայտնել են նախարարությունից, նախարարը նախ շրջայց է կատարել Կայանի տարածքում, ծանոթացել անցած տարի իրականացված վերազինման աշխատանքներին։

ռ.jpg (663 KB)ռռռռռռռռռռռռռ.jpg (589 KB)

2024 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսներին «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ում իրականացվում է համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկի, գազատուրբինի, շոգետուրբինի և օժանդակ սարքավորումների կապիտալ նորոգում։

Նախարարն այցի ավարտին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի հետ։

ռռռռ.jpg (535 KB)

Երևան ՋԷԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Ալիսա Բաղդասարյանը նախարարին է ներկայացրել անցած տարվա ընթացքում կատարված աշխատանքը, գրանցած ցուցանիշները, առկա խնդիրները, ինչպես նաև 2024 թվականի կատարողական հիմնական ցուցանիշները։

ռռ.jpg (219 KB)ռռռ.jpg (363 KB)

Աշխատանքային քննարկմանը նախարարը ընդգծել է Երևան ՋԷԿ-ի կարևոր դերը էներգահամակարգում, գործընկերներին հորդորել է աշխատանքն իրականացնել մեծ պատասխանատվությամբ ու արդյունավետ։

ռռռռռռ.jpg (164 KB)

You may also like...