ՌԴ-ի ՀՕՊ–ը գիշերը խոցել է ավելի քան 30 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ
ՌԴ ՀՕՊ հերթապահ միջոցները նախորդ գիշեր ՌԴ մարզերի երկնքում ուկրաինական 32 անօդաչու են ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։«Նախորդ գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական 32 անօդաչու թռչող սարք։ 11 ԱԹՍ ոչնչացվել է Սարատովի մարզի տարածքում, չորսական` Կուրսկի և Ռոստովի, երեքական` Բելգորոդի և Բրյանսկի, երկու անօդաչու Կրասնոդարի երկրամասի, մեկը` Վոլգոգրադի մարզի և չորսը` Ազովի ծովի վրա», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության:
Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար:
Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
