Առանձին բուհի միավորման նախագիծ չենք քննարկում․ Անդրեասյան

«Որևէ առանձին բուհի միավորման ծրագիր, որոշման նախագիծ չենք քննարկում և չենք քննարկելու, որովհետև սա մեզ համար ամբողջական բարեփոխման պրոցես է»։

Այս մասին 2024 թվականի աշխատանքները ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով բուհերի միավորման վերաբերյալ հարցին:

Խոսելով Ակադեմիական քաղաք ծրագրի մասին՝ նախարարը հիշեցրեց, որ դա շատ խոշոր ծրագիր է և պահանջում է ֆինանսական լուրջ ներդրումներ․

«Այս պահին Ակադեմիական քաղաքի ներդրումային ծրագիրն է կազմվում, որը հնարավորություն է տալիս նաև գործընկերներ ներգրավել տարբեր ուղղություններով:

Պետք է ասեմ, որ շատ մեծ ներգրավվածություն կա, և պետք է ասեմ, որ մենք այս աշխատանքներին շատ լուրջ ենք վերաբերվում»։

You may also like...