Չունենք ստորագրված փաստաթուղթ, 1,5 ամիս առաջ ուղարկել ենք մեր հերթական առաջարկը. Միրզոյան. (տեսանյութ)

Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում էական ձեռքբերումներ ենք ունեցել:

Այս մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփելիս լրագրողների հետ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Հունվարին տեղի կունենա երկու երկրների փոխվարչապետների միջև հերթական հանդիպումը, կա ընկալում, թե ինչպես և որտեղից շարունակել սահմանազատումը»,- նշեց Միրզոյանը։
Ինչ վերաբերում է Խաղաղության պայմանագրին, նախարարը մանրամասնեց. «Չունենք ստորագրված փաստաթուղթ, ամիսուկես առաջ ուղարկել ենք մեր հերթական առաջարկը և սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին։
17 քննարկվող հոդվածներից 15-ը համաձայնեցված են, տեսնենք, թե ինչպիսին կլինի ադրբեջանական կողմի պատասխանն այն երկուսի վերաբերյալ։ Վստահ ենք, որ փոխընդունելի լուծումներ ենք առաջարկել Ադրբեջանին, որոնք հնարավորություն կտան ամբողջական լուծում տալու գոյություն ունեցող խնդիրներին»։

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը՝ ԱԳ նախարարն ասաց՝ ադրբեջանական կողմին առաջարկ է արվել, դրանք հնչեցրել են Նիկոլ Փաշինյանը և Մհեր Գրիգորյանը։

«Ադրբեջանական կողմի առաջնային արձագանքը բավական դրական էր։ Ցավոք, այս մասին մինչ այսօր պաշտոնական պատասխան չենք ստացել»,- ասաց Միրզոյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

You may also like...