Քննարկվել են դեղատոմսով բաց թողնվող դեղերի էլեկտրոնային համակարգի գործարկումն ու ծագած խնդիրները

Հունվարի 8-ին Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանի նախաձեռնությամբ Ազգային ժողովում կայացել է աշխատանքային քննարկում՝ դեղատոմսով բաց թողնվող դեղերի էլեկտրոնային համակարգի գործարկման, ծագած խնդիրների, ինչպես նաև դեղատներում իրականացվող ստուգումների ընթացքի վերաբերյալ։

472818116_1149754023172829_4283266313363195200_n.jpg (332 KB)

Քննարկմանը մասնակցել են Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը, Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը, ինչպես նաև Հայաստանում գործող խոշոր դեղատնային ցանց ունեցող ընկերությունների ներկայացուցիչներ։

472790364_1149753989839499_715470673939337285_n.jpg (347 KB)

Քննարկման ընթացքում վեր են հանվել համակարգում առկա խնդիրներն ու թերությունները:

«Պետական գերատեսչությունների հետ պայմանավորվեցինք, որ նրանք սեղմ ժամկետներում կներկայացնեն իրենց պատկերացումները` առկա խնդիրների լուծման և համակարգի արդյունավետ գործարկման վերաբերյալ»,- սոցցանցի իր էջում գրել է Թորոսյանը։

471673744_1149754209839477_4215219273413844982_n.jpg (321 KB)472770638_1149754033172828_5168876090974284731_n.jpg (435 KB)

You may also like...