Պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայում զոհվել է ավելի քան 12,300 խաղաղ բնակիչ. ՄԱԿ
Ավելի քան 12,300 խաղաղ բնակիչ է զոհվել Ուկրաինայի պատերազմի ժամանակ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի տեղակալ Նադա ալ-Նաշիֆը՝ նշելով վերջին ամիսներին զոհերի աճը՝ անօդաչու թռչող սարքերի, հեռահար հրթիռների և պլանավորվող ռումբերի կիրառման պատճառով։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
«Ռուսական զինված ուժերն ակտիվացրել են գործողությունները՝ նոր տարածքներ գրավելու համար Արևելյան Ուկրաինայում, ինչը մեծ ազդեցություն է թողել խաղաղ բնակչության վրա առաջնագծի շրջաններում, հատկապես Դոնեցկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում», — ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի տեղակալ Նադա ալ-Նաշիֆը:
«Մենք խորապես անհանգստացած ենք անօդաչու թռչող սարքերի օգտագործման և նոր զինատեսակների կիրառման ավելացման հետևանքով խաղաղ բնակչության զոհերի առնչությամբ», — ավելացրել է նա։
