2024-ի ընթացքում երկաթուղու ծառայություններից օգտվող քաղաքացիների թիվը աճել է
2024 թվականին շարունակվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ուղևորափոխադրումների ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիների և հյուրերի թվի աճը։ 2023 թվականի համեմատ գրանցվել է ուղևորահոսքի 4.6 տոկոս աճ, որը կազմել է շուրջ 563 հազար ուղևոր: Ընկերությունը 2021 թվականից ի վեր ուղևորների թվի աճ է գրանցել։
Միջազգային հաղորդակցությունում Երևան-Թբիլիսի-Երևան և Երևան-Բաթումի-Երևան երթուղիներով փոխադրվել է շուրջ 42,5 հազար ուղևոր: Միջազգային հաղորդակցությունում ուղևորների 14,5 հազար ուղևորով կրճատումը պայմանավորված է մի քանի պատճառներով: Հիմնականում մայիս-հունիս ամիսներին Հայաստանի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով երկաթուղային ենթակառուցվածքի վնասման և Երևանի և Թբիլիսիի միջև զբոսաշրջային հոսքերի կրճատման հետևանքով։

«Մենք գոհունակությամբ ենք արձանագրում ուղևորափոխադրումների կայուն աճը, ինչը երկաթուղային տրանսպորտի նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացման ցուցանիշ է», — նշում է ՈՒղևորափոխադրումների տնօրինության պետ Հրանտ Միքայելյանը:
— Դրան նպաստում է մեր կողմից մատուցվող ծառայությունների կատարելագործումը: Անցյալ տարի մենք կատարելագործեցինք մերձքաղաքային էլեկտրագնացքների էլեկտրոնային տոմսերի ձեռքբերման ծրագիրը՝ նկատելիորեն ընդլայնելով համակարգի ֆունկցիոնալությունը։
Ընթացիկ տարում մենք նախատեսում ենք մեր վրացի գործընկերների հետ միասին թարմացնել միջազգային գնացքների տոմսերի առցանց ձեռքբերման ծրագիրը»։
