ՌԴ–ի համար թանկ են հարաբերությունները ե՛վ Հայաստանի, ե՛վ Ադրբեջանի հետ․ Պեսկով

Ռուսաստանի համար թանկ են իր հարաբերությունները և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ և կանի ամեն ինչ երկու երկրների հետ հարաբերությունները զարգացնելու համար, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք մեր լավ հարաբերություններն ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ:

Մեզ համար թանկ են այդ հարաբերությունները և մտադիր ենք անել ամեն ինչ, որպեսզի այդ հարաբերություններն էլ ավելի զարգանան», — ասել է Պեսկովը լրագրողներին:

Հարցին, թե արդյո՞ք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս շփումներ ունեցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Պեսկովը պատասխանել է, որ «այս օրերին շփումներ չեն եղել»։

You may also like...