8 միլիոն դոլարից բացի, հայկական արբանյակի վրա այլ ծախսեր չեն արվել. Մխիթար Հայրապետյան

8 միլիոն դոլարից բացի, հայկական արբանյակի վրա այլ ծախսեր չեն արվել:

Այս մասին 2024-ի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ նշելով, որ ամբողջ կրթական ծրագրի շրջանակում մասնագետներին գիտելիքներ ու հմտություններ փոխանցելու գործընթացը ևս այդ գումարի շրջանակներում է եղել։

«Դրա շրջանակներում 2022-ին ձեռք է բերվել արբանյակը և այդ բյուջեի շրջանակում կառուցվել է երկնային կայանը, որը ոչ միայն ծառայում է «Հայասաթ-1»-ին, այլև ընդհանրապես բոլոր այն արբանյակներին, որոնք ՀՀ-ն ձեռք կբերի, ապագայում նաև կկառուցի»,- ասել է նախարարը։

Ըստ նախարարի, մեծ ծավալի լուսանկարահանումներ են արվել արբանյակի կողմից վերջին երկու տարիների ընթացքում։ Թե ինչ նպատակով են դրանք օգտագործվել՝ նախարարը չի ասել, նաև ապագայումայդ մասին չի խոսելու, բայց որ օգտագործվել են՝ հաստատ է:

Մխիթար Հայրապետյանը նաև ասել է, որ քրեական գործով պայմանավորված, հանրության շրջանում օբյեկտիվորեն հարցադրումներ են բարձրացվել:

«Այն պարամետրերը, որոնք նշված են եղել ձեռք բերվելիս, այդ պարամետրերով էլ գնումը կատարվել է։ Դրանք աշխարհում լավագույնը չեն կարող համարվել, բայց ՀՀ-ն առաջին քայլն է անում տիեզերական ոլորտում իր տեղն ունենալու և կարողություններ ու գիտելիքներ հավաքագրելու համար»,- ասաց է Հայրապետյանը։

You may also like...