Համաշխարհային բանկի եվ ՏԿԵՆ-ի համագործակցության պորտֆեյլը բավական մեծ է. Խուդաթյանն ընդունել է Գեգինատին
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը։
«Ողջունել եմ հյուրերին և հայտնել պատրաստակամություն՝ շարունակել Համաշխարհային բանկի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ առկա համագործակցությունը։

Համաշխարհային բանկի և ՏԿԵՆ-ի համագործակցության պորտֆեյլը բավական մեծ է, համատեղ մեծ թվով ծրագրեր ենք իրականացնում։

Հանդիպման ընթացքում քննարկել ենք ջրային ոլորտում Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ պլանավորված «Ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիրը»»,- սոցցանցի իր էջում հայտնել է նախարարը։
