Հայաստանում ԵՄ-ին միանալու օրինագծի քննարկումը դիտարկում ենք որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ. Օվերչուկ

Ռուսաստանը Հայաստանում ԵՄ-ին միանալու օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից հանրապետության դուրս գալու սկիզբ:

Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին» օրինագծի քննարկման սկիզբը Հայաստանում համարում ենք ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ:

Միևնույն ժամանակ, սա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան ընտրությունն է, ինչի իրավունքը, անկասկած, ունի»,- ասել է Օվերչուկը։

ՌԴ կառավարության փոխնախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին անհամատեղելի է ԵԱՏՄ-ին հանրապետության անդամակցության հետ։

Հիշեցնենք՝ ՀՀ Կառավարությունը հունվարի 9-ի նիստում դրական եզրակացություն է տվել քաղաքացիական նախաձեռնությամբ ներկայացված «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծին:

You may also like...