Սրբուհի Գալյանը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Պրոբացիայի ծառայության աշխատակազմին է ներկայացրել ծառայության նորանշանակ պետ Գուրգեն Աֆրիկյանին:

Շնորհավորելով Գուրգեն Աֆրիկյանին՝ նախարարը կարևորել է Պրոբացիայի ծառայության անկյունաքարային դերը վերասոցիալականացման տեսակյունից, ընդգծել է Ծառայության ճանաչելիության բարձրացման և կարողությունների զարգացման նշանակությունը:

եեե.jpg (99 KB)

Գուրգեն Աֆրիկյանը երախտագիտություն է հայտնել վստահության համար՝ հավաստիացնելով, որ իր լիազորությունների շրջանակում կանի առավելագույնը: Նախարարը շնորհակալություն է հայտնել ծառայության նախկին պետ Արամ Նիկոյանին կատարած աշխատանքի համար՝ մաղթելով հետագա հաջողություն:

եե.jpg (87 KB)

Սրբուհի Գալյանը նորանշանակ պետի ուղեկցությամբ շրջայց է իրականացրել Պրոբացիայի ծառայությունում։

աաաաաաաաաաաա.jpg (105 KB)

Գուրգեն Աֆրիկյանի կենսագրությունը

Ծնվել է 1983թ., նոյեմբերի 4-ին:

Աշխատանքային գործունեություն

2025թ.-ի հունվարի 8-ին նշանակվել է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ:
2023-2025թթ. եղել է Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայություն պետի տեղակալ:
2022-2023թթ. եղել է «Եվրոպական բիզնես ասոցիացիա» ՀԿ-ի բիզնեսի զարգացման գծով տնօրեն։
2020-2021թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչություն պետի տեղակալ:
2018-2020թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի տեղակալ:
2018թ. հուլիս-դեկտեմբեր ամիսներին եղել է ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի վարչական ապարատի ղեկավարի ժ/պ։
2009-2018թթ. եղել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի իրավական հարցերով տեղակալ-գիտական քարտուղար։
2017թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսներին եղել է Յունիսեֆի Հայաստանյան ներկայացուցչության «Երեխաների համար արդարադատության մատչելիության ապահովման նպատակով կայուն համագործակցության ընդլայնում» ծրագրի իրավական փորձագետ։
2017թ. փետրվար-հունիս ամիսներին եղել է Յունիսեֆի Հայաստանյան ներկայացուցչության «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում նորաստեղծ պրոբացիայի ծառայությունում երեխայանպաստ մոտեցումների և կառուցակարգերի ձևավորմանը» ծրագրի իրավական ակտերը մշակող փորձագետ։
2015-2016թթ. եղել է Եվրոպայի Խորհրդի «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի փորձագետ։
2009թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին եղել է «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի իրավական հարցերով խորհրդական։
2009թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին եղել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի իրավական հարցերով խորհրդական։
2008-2009թթ. եղել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի իրավախորհրդատու։
2006-2008թթ. եղել է «Բուրգ բնապահպանական երիտասարդական կենտրոն» ՀԿ-ում իրավաբան։

Կրթություն

2005-2008թթ. ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան, իրավաբանական գիտությունների թեկնածու է։
2000-2005թթ. սովորել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:
Գիտակրթական և հասարակական գործունեություն
2012-2019թթ. եղել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ՀՀ արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստման դասընթացների դասընթացավար-վերապատրաստող։
2013-2015թթ. դասավանդել է «ՅՈՒ ԷՍ Ի ԷԼ» համալսարանի իրավագիտության ամբիոնում։
2006-2008թթ. դասավանդել է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանում։

Մեկ տասնյակից ավել գիտական հոդվածների և ուսումնական ձեռնարկների հեղինակ ու համահեղինակ է։

Այլ տեղեկություններ

Ամուսնացած է, ունի 3 երեխա։

You may also like...