ՊԵԿ-ում Հնդկաստանի դեսպանի հետ քննարկվել է մաքսային եվ հարկային հարցերով տեղեկությունների փոխանակման գործընթացը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։
Հանդիպմանը քննարկվել են նաև երկու երկրների միջև մաքսային և հարկային հարցերով տեղեկությունների փոխանակման գործընթացի բարելավմանն, ինչպես նաև Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր։
Կարևորելով երկկողմ գործընկերային հարաբերությունները և կարողությունների զարգացման ուղղությամբ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դեսպան Նիլակշի Սահա Սինհան իր հերթին ընդգծել է կոմիտեի Թվային հետախուզության լաբորատորիայի կարողությունների զարգացման գործում օժանդակության տրամադրման պատրաստակամությունը։
Հանդիպման ավարտին ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը նշել է, որ առաջիկայում կնախանշվեն զարգացման կոնկրետ ծրագրեր, որոնց իրականացման համար Պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամ է իրականացնել գործուն քայլեր։
