ՏԿԵ նախարարը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է ՏԿԵՆ ենթակայությամբ գործող Քաղաքացիական ավիացիայի կոմիտե։

ռռ.jpg (157 KB)

Նախարարը նախ ծանոթացել է անձնակազմի հետ, աշխատանքային խորհրդակցություն անցկացրել կոմիտեի ղեկավար անձնակազմի մասնակցությամբ:

Խուդաթյանը Կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը ներկայացրել է Կոմիտեի գործունեությունը, իրականացվող աշխատանքները, Կոմիտեի զարգացման պլանը։

ռռռ.jpg (221 KB)

«Ապա համատեղ շրջայց ենք կատարել «Հայաէրոնավիգացիա», «Ավիաբուժ» բժշկական կենտրոն, «Ավիաուսումնական կենտրոն» ընկերություններում։

Ծանոթացել եմ ընկերությունների աշխատանքներին, գործունեությանը, քննարկել ենք ընթացիկ աշխատանքային հարցեր»,- սոցցանցի իր էջում գրել է նախարարը։

ռռռռռ.jpg (193 KB)

You may also like...