ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Սիրիայի մասով հաղորդակցմամբ զբաղվող Մրինալինի Սանթհանամը հայտնել է, որ Եվրամիությունը (ԵՄ) բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա:

ԵՄ-ն բեռները Սիրիայի հյուսիսարևմտյան հատված է հասցրել՝ օգտագործելով Թուրքիայի տարածքը:
Բեռների ընդհանուր ծավալը կազմել է 55 տոննա:

Դրանցում եղել են շտապ վիրահատության համար անհրաժեշտ պարագաների 8 հավաքածու, անեսթեզիա իրականացնելու դեղորայք, ներերակային հեղուկներ, ստերիլիզացման նյութեր և դեղորայք, որոնք նախատեսված են համաճարակային հիվանդությունների դեմ պայքարելու համար:

You may also like...