Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչները ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել են ընթացիկ ծրագրերը և նախաձեռնությունները

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչներն այսօր Լոռու մարզպետարանում հանդիպումներ են ունեցել մարզի զբոսաշրջության ոլորտի պետական ու մասնավոր հատվածի շահագրգիռ կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Զբոսաշրջության կոմիտեի պետի տեղակալ Սուսաննա Հակոբյանը և խորհրդական Նարինե Սիմոնյանը ներկայացրել են կոմիտեի հիմնական գործառույթները, ընթացիկ և նախատեսվող ծրագրերը, միջոցառումները, զբոսաշրջության քաղաքականությունը, միջազգային համագործակցությունները և ոլորտի առաջխաղացման տեսլականը։ Նրանք նշել են, որ մինչև տարեվերջ նախատեսվում է շրջանառության մեջ դնել «Զբոսաշրջության մասին» նոր օրենքը, որով ոլորտն ավելի վերահսկելի կդառնա։
Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը կոմիտեի աշխատակիցներին ու պետական ու մասնավոր հատվածների ներկայացուցիչներին է ներկայացրել Լոռու մարզի զբոսաշրջության զարգացման հեռանկարները, ընթացիկ ծրագրերը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Լոռու մարզի զբոսաշրջային ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները։
Անդրադարձ է կատարվել ներկաների կողմից բարձրացված հարցերին և առաջարկներին:

You may also like...