Պուտին-Թրամփ հանդիպման մասին պատրաստակամություն կա, բայց չկա հստակ  պայմանավորվածություն. Պեսկով 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն են հայտնում շփվել հանդիպման շրջանակներում, սակայն այդ ուղղությամբ դեռ հստակություն չկա:

Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ որևէ նախնական պայմաններ անհրաժեշտ չեն երկու քաղաքական առաջնորդների հանդիպման համար։

«Նախագահ Պուտինը բազմիցս հայտարարել է միջազգային առաջնորդների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների նախագահի և, այդ թվում՝ Դոնալդ Թրամփի հետ շփումների՝ իր պատրաստակամության մասին։ Նախագահն ինքն է բազմիցս ասել այդ մասին: Դրա համար որևէ պայմաններ չեն պահանջվում:

Պահանջվում են երկուստեք ցանկություն և քաղաքական կամք՝ վարելու երկխոսություն, լուծելու գոյություն ունեցող խնդիրները երկխոսության միջոցով:

Մենք տեսնում ենք, որ պարոն Թրամփը նույնպես հայտարարում է երկխոսության միջոցով խնդիրները լուծելու՝ իր պատրաստակամության մասին»,- ասել է Պեսկովը:

You may also like...