ԵՄ-ում Հայաստանի եվ Սլովակիայի դեսպանները քննարկել են երկկողմ համագործակցության ամրապնդման հնարավորությունները

Եվրոպական միությունում, Լյուքսեմբուրգում և Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը X-ի իր էջում արված գրառմամբ՝ շնորհակալություն է հայտնելԵՄ-ում Սլովակիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Յուրայ Նոսիարին անցկացված անկեղծ քննարկման համար։

«Շնորհակալություն դեսպան Նոսիարին՝ Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման և Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների մերձեցման հարցում Սլովակիայի աջակցության վերաբերյալ համապարփակ և անկեղծ քննարկման համար»,- գրել է Բալայանը՝ կից ներկայացնելով դեսպան Յուրայ Նոսիարի գրառումը։

«Եվրոպական միության հետ համագործակցության հարցում Հայաստանը կարող է ապավինել Սլովակիայի աջակցությանը։

ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի հետ քննարկվել են Հարավային Կովկասի վերջին զարգացումները և Հայաստան-Սլովակիա երկկողմ համագործակցության ամրապնդման հնարավորությունները»,-նշված է գրառման մեջ։

You may also like...