Աննա Հակոբյանի հետ իմ հարաբերություններն աշխատանքային բնույթ են կրում․ Գալյան

Հայաստանի արդարադատության նախարարն ու վարչապետի կինը բացառապես աշխատանքային հարաբերություններ ունեն։ Այս մասին հունվարի 14-ի մամուլի ասուլիսում ասել է ինքը՝ նախարար Սրբուհի Գալյանը։

Պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ իր հարաբերությունների մասին հարցին՝ Գալյանը հավաստիացրել է, որ հարաբերություններն աշխատանքային են։

Նախարարը տեղեկացրել է, որ վերջերս Հակոբյանն այցելել է «Աբովյան» ՔԿՀ, եւ ինքը նրան ուղեկցել է։

«Բացառապես աշխատանքային հարաբերություններ են»,- կրկնել է Գալյանը։

You may also like...