Հայաշատ Գլենդեյլում արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի. քաղաքապետը հայտնել է սպասվող քամու մասին

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդեյլ քաղաքում արտակարգ իրավիճակի մակարդակը 3-ից բարձրացվել է 2-ի:

Այս մասին հայտարարել է քաղաքապետ Էլեն Ասատրյանը՝ ներկայացնելով անտառային հրդեհների հետևանքով ստեղծված իրավիճակը։

Նա հրապարակել է տեսաուղերձ՝ նշելով, որ գիշերը սպասվում են նոր ուժեղ քամիներ, որոնք կհանգեցնեն անտառային հրդեհների ավելի շատ տարածմանը: Քաղաքապետի խոսքով՝  քաղաքը արդեն իսկ զգալի վնաս է կրել։

«Մեր հրշեջ ու ոստիկանական ստորաբաժանումները միանգամայն հագեցված են լրացուցիչ ուժերով և ռեսուրսներով և պատրաստ են արձագանքել ցանկացած արտակարգ իրավիճակի»,- նշել է Ասատրյանը։

Հունվարի 7-ին Կալիֆորնիայում սկսված անտառային հրդեհները դարձել են ամենակործանարարը պետության պատմության մեջ՝ այրելով ավելի քան 16 հազար հեկտար, զոհվել է 24 մարդ և ավերվել է ավելի քան 12 հազար 300 շինություն, այդ թվում՝ հայտնիների թանկարժեք տներ:

You may also like...