Ռուսաստանը, Ադրբեջանը եվ Իրանը տրանսպորտային հարցերով հանդիպում կանցկացնեն

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզան Սադիղը առցանց բանակցություններ է վարել Ռուսաստանի տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտի հետ։

Կողմերը քննարկել են առաջիկայում Մոսկվայի, Բաքվի և Թեհրանի ներկայացուցիչների միջև սպասվող հանդիպումը:

Հանդիպման ընթացքում գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հյուսիս-Հարավ ՄՏԿ-ի շրջանակներում Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման տեխնիկական և գործադիր աշխատանքները։

Նրանք նաև քննարկել են 2025 թվականի համատեղ համագործակցության ճանապարհային քարտեզի ճշգրտումը և Արևելյան Կասպից ծովի օգտագործման ոլորտում համագործակցությունը։

Բացի այդ, անդրադարձ է եղել տրանսպորտային ոլորտում Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև կայանալիք եռակողմ հանդիպմանը։ Այն կկայանա հունվարի 28-ին, սակայն տեղն ու մակարդակը հստակեցված չեն։

Բացի այդ, նախարարը քննարկել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Ռուսաստան կատարելիք այցից առաջ ձեռք բերված պայմանավորվածություններն ու պայմանագրերը։

You may also like...