Դատարանի որոշմամբ՝ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ:

Տեղեկությունը լրատվամիջոցների զրույցում հաստատել են ԲԴԽ-ից:

Նա մեղավոր է ճանաչվել 44-օրյա պատերազմի՝ ռազմական դրության ժամանակ՝ 2020 թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Թե ինչ պատժի կդատապարտվի գեներալ-լեյտենանտը, հայտնի կլինի առաջիկայում:

Ըստ մեղադրանքի՝ Հարությունյանի ոչ ճիշտ տեղեկություն տրամադրելու հետևանքով Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի 20 զինծառայող է զոհվել:

You may also like...