Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժություններ կանցկացվեն

«Ձմեռային զորավարժություններ-2025» համատեղ զորավարժությունների նախապատրաստման շրջանակում, որոնք կանցկացվեն Կարս քաղաքում՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված ռազմական համագործակցության համաձայնագրի համաձայն, տեղի է ունեցել երկու երկրների ազգային դրոշների փոխանակման արարողություն։

Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ Նախիջևանի առանձին համազորային բանակի դրոշակային վաշտը երթ-արշավ է անցկացրել Նախիջևան քաղաքից Սադարակ սահմանային անցակետով մինչև Արաքս գետի Ումիդ կամուրջ։

Թուրքական կողմը նույնպես երթ է անցկացրել դեպի արարողության վայր։

Միջոցառման ավարտից հետո Նախիջևանից զորավարժություններին ներգրավված ստորաբաժանումները մեկնել են։

Զորավարժությունների պլանի համաձայն՝ զինծառայողները կկատարեն տարբեր մարտական պատրաստության առաջադրանքներ բնակեցված վայրերում, ձնառատ և ցրտաշունչ եղանակային պայմաններում դժվարանցանելի տեղանքում։

You may also like...