Իսկ եթե ասե՞նք Վրաստանին եվ Հայաստանին, որ մեր շահերից է բխում այնտեղ ցամաքային միջանցք ունենալը. Սոլովյով
Ռուս հաղորդավար, լրագրող, տեղի իշխանությունների պրոպագանդիստ Վլադիմիր Սոլովյովը կրկին անդրադարձել է Հայաստանին ու ՀՀ վարած քաղաքականությանը՝ այս անգամ ազդվելով ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթից:
Իսկ եթե ասե՞նք, որ Կովկասում ունենք մեր ազգային շահերը։ Իրանի հետ մեր հարաբերություններն այժմ նոր մակարդակի են հասնում, բայց այնտեղ ցամաքային միջանցք կա՞, չկա, ընդհանուր սահման կա՞, չկա։ Իսկ եթե մենք հանգիստ ասե՞նք Վրաստանին և Հայաստանին, որ մեր ազգային շահերից է բխում այնտեղ ցամաքային միջանցք ունենալը:
Սա կարող էինք իրականացնել 2008 թվականին, բայց նրանք մեզ կասեն. «Ի՞նչ եք անում», դուք իմպերիալիստ եք, գաղութատեր, ինչպե՞ս եք համարձակվում։
Իսկ ԱՄՆ-ը կնայի ու կասի՝ ՌԴ-ին չի կարելի, ռեվիզիոնիստ են: Այսինքն՝ Գրենլանդիան կարելի է, Կանադան կարելի է, Պանաման կարելի է, բայց Ռուսաստանը ռեվիզիոնիստ է։ Ինչու՞ անմիջապես չէիք ասում»,- բողոքել է Սոլովյովը:
