Կառավարությունից հաստատել են, որ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Դավոսի տնտեսական ֆորումին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին, որը կանցկացվի հունվարի 20-24-ը։

Այս մասին հայտարարել  է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Հիշեցնենք՝ Համաժողովին մասնակցելու են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, Չինաստանի փոխվարչապետ Դին Սյուեսյանը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին,  Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և այլ պետությունների և կառավարությունների ղեկավարներ։

Տեսակապով համաժողովին կմիանա նաև ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը։

Համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակիցների ցանկում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

You may also like...