2024-ին նախորդ տարվա համեմատ պակասել են ՃՏՊ-ները. նախարար
«Խոսելով ճանապարհատրանսպորտային պատահարների մասին՝ նշեմ, որ 2024 թվականին մեզ հաջողվել է էականորեն կրճատել ինչպես դրանց, այնպես էլ ՃՏՊ-ների արդյունքում զոհերի և վիրավորների թիվը»:
«Առհասարակ, վերլուծելով նախկին տարիների ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը, պետք է փաստել, որ դրանց նպաստել է նաև հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցների տարեցտարի զգալի աճը:
Բայց անգամ այս համատեքստում, 2024 թվականին՝ շուրջ 964․000 տրանսպորտային միջոցի պարագայում, ՃՏՊ-ների հետևանքով ունեցել ենք 13-ով ավելի քիչ զոհ, քան 2015 թվականին, երբ տրանսպորտային միջոցների քանակը եղել է շուրջ 560․000 (346-ից 333)»,- ասել է նախարարը:
Սարգսյանը, խոսելով ոլորտում իրականացված ուսումնասիրությունների մասին, նշել է, որ նման պատկերի ձևավորումը գլխավորապես պայմանավորված է եղել 2024 թվականից հանրապետության ողջ տարածքում Պարեկային ծառայության լիարժեք գործարկմամբ:
«Մեր խնդիրն է շարունակելու մնալ հանրության շրջանում վարքագծային փոփոխություն բերել, անվտանգ վարքագիծը մշակույթ դարձնելը»,- եզրափակել է նախարարը:
