ԱՄՆ դեսպանատան պատվիրակության հետ քննարկվել են Ոստիկանության գվարդիայի ձեվավորման աշխատանքները
ՆԳ նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանն ու Արմեն Մկրտչյանը հունվարի 15-ին ընդունել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի տնօրեն Զաքարի Բարթերի գլխավորած պատվիրակությանը։
Անդրադարձ է կատարվել ՆԳ նախարարության բարեփոխումների շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցությանը, ինչպես նաև կիբեռհանցավորության դեմ պայքարի գործիքակազմերին, արդի ծրագրային ապահովումներին և օրենսդրական դաշտի կատարելագործմանը։
Քննարկվել են Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ ընթացող աշխատանքները, ուժի կիրառման նոր ստանդարտի գործարկման, ծառայողների հատուկ պատրաստվածության և վերապատրաստումների վերաբերյալ հարցերը։ Կողմերն ընդգծել են նախարարության ենթակա մարմինների տարածքային ստորաբաժանումներում անձնակազմի կողմից հանրային հաղորդակցության և իրազեկման ապահովման կարևորությունը, ինչը բարեփոխումների համատեքստում ռազմավարական և առանցքային բաղադրիչներից է։
Անդրադարձ է կատարվել նաև Պարեկային ծառայության տեխնիկական համալրվածությանը, անձնակազմի շարունակական վերապատրաստումներին և ծառայությանը վերաբերող հարցերին։ Քննարկվող թեմաների շրջանակում էին նաև միջազգային փորձի ուսումնասիրությունը, մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի ինստիտուցիոնալացումը, թվային գործիքակազմերի և կատարողականի գնահատման մեխանիզմների ներդնումը։
