Գործարկումից ութ րոպե անց SpaceX-ի Starship հրթիռը պայթել է փորձնական թռիչքի ժամանակ
Հունվարի 16-ին SpaceX-ն իրականացրել է 123 մետր երկարությամբ աշխարհի ամենամեծ ու հզոր հրթիռի՝ Starship-ի յոթերորդ փորձնական արձակումը։
Սակայն արդիականացված տիեզերանավը պայթել է, մինչդեռ Super Heavy ուժեղացուցիչն ապահով վերադարձել է մեկնարկային հարթակ, հայտնում է The Guardian-ը։
Օդանավից ստացված վերջին տվյալները ցույց են տվել 90 մղոն (146 կմ) բարձրություն և ժամում 13245 մղոն (21317 կմ/ժ) արագություն:
Տիեզերանավը արձակվել է ԱՄՆ-ի Տեխասից և պետք է թռչեր Մեքսիկական ծոցով ամբողջ աշխարհով մեկ՝ նախորդ փորձնական թռիչքների նման: Սա արդիականացված տիեզերանավի առաջին թռիչքն էր օգտակար բեռով, բայց առանց անձնակազմի։
Պայթյունի պատճառով այլ օդանավակայաններ են վերաուղղորդվել տասնյակ կոմերցիոն ինքնաթիռներ։ 45 րոպեով հետաձգվել են Մայամիի և Ֆլորիդայի օդանավակայաններից մեկնումները։ Իլոն Մասկը հայտնել է, որ ըստ նախնական գնահատումների՝ ձախողման պատճառը եղել է վառելիքի արտահոսքը։
Այս միջադեպը, հնարավոր է, հետաձգի այս տարի Starship հրթիռների առնվազն 12 փորձարկում իրականացնելու՝ Մասկի պլանները։ Հունվարի 16-ին իրականացված փորձարկումը 2023 թվականից ի վեր SpaceX-ի Starship հրթիռի արդեն 7-րդ փորձարկումն է։
