Տարբեր հարցեր ենք քննարկել. Սարիկ Մինասյանը հանդիպել է Գյումրու Կոմբինատ թաղամասի բնակիչների հետ
Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը բակային հանդիպումների շարք է մեկնարկել:
Առաջինը տեղի է ունեցել հունվարի 18-ին՝ Կոմբինատ թաղամասի բնակիչների հետ:



«Տարբեր հարցեր ենք քննարկել կապված լուսավորության ցանցի, ճանապարհների ասֆալտապատման, հողերի սեփականաշնորհման, սոցիալական բնակարան տրամադրելու հետ:



Բնակիչները կարևորել են նաև խաղահրապարակ և այգի ունենալու հարցը»,- սոցցանցի իր էջում գրել է Սարիկ Մինասյանը:

