Ռուսաստանն ու Իրանը պատրաստ են տարածաշրջանին խաղաղություն եվ կայունություն բերել. Փեզեշքիան
Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրումը վկայություն է այն բանի, որ երկու տերություններն էլ մտադիր չեն հանդուրժել արտաքին միջամտությունը։
Այս մասին Soloviev Live հեռուստաալիքի եթերում ասել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանն ու Իրանը ունակ են վարել անկախ քաղաքականություն, ինչպես նաև պատրաստ են համատեղ զարգացնել անվտանգությունն ու տնտեսությունը տարածաշրջանում և բերել խաղաղություն և կայունություն։
Փեզեշքիանը հավելել է, որ Մոսկվային ու Թեհրանին պետք չեն Արևմուտքը։