Ադրբեջանում ոստիկանական մեքենան վրաերթի է ենթարկել դպրոցականներին. կան մահացածներ

Ադրբեջանի Իմիշլի քաղաքում ոստիկանական ավտոմեքենան երեխաների է վրաերթի ենթարկել.
2-ը մահացել են, ևս 2-ը` հոսպիտալացվել։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի ՆԳՆ-ն:
Նշվում է, որ ոստիկանական ավտոմեքենան բախումից խուսափելու համար շեղվել է ճանապարհից և վրաերթի ենթարկել մայթով քայլող երեխաներին։
Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, վթարի հետևանքով մահացածները ոստիկանական մեքենայի վարորդի արյունակիցներն են։
Միջադեպից հետո մարդիկ հարձակվել են մեքենայի վրա և շրջել այն։

You may also like...