Չգիտեի, որ ՀՀ քարտեզը էկզորսիզմի գործիք կծառայի, եվ գուցե կհաջողվի վանել ձեր ներսի КГБ-ին. Ալեքսանյան
Ազգային ժողովի նիստի ժամանակ իր ելույթի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը վստահություն հայտնեց, որ շատերն են ֆիլմերում տեսել, գրքերում կարդացել, տարատեսակ պատմություններ կամ լեգենդներ լսել մի շատ հայտնի կրոնական կամ կիսակրոնական ավանդույթի կամ ծեսի՝ էկզորցիզմի մասին:
«Երբ, օրինակ, կաթոլիցիզմում կամ Ուղղափառ եկեղեցում կամ նույնիսկ Իսլամում մտածում են՝ ինչ-որ մեկը չարքերով պատված է, իր ներսում չարքերով կառավարման տակ է, փորձում են իր մեջից այս չարքին հանել ու դրա համար տարատեսակ եկեղեցական ռեկլամներ են անում, օրինակ՝ օրհնված սուրբ ջուր են լցնում վրան, խունկ են ծխում շրջակայքում, աղոթում են, արտահայտություններ կա, որ արտասանում են, բայց ամենտարածված բանը, որ անում են, խաչ են ցույց տալիս:
Հիմա ես չգիտեի, իհարկե, որ Հայաստանի Հանրապետության քարտեզը այսպես յուրատեսակ էկսորցիզմի գործիք կծառայի ձեր նկատմամբ, հարգելի գործընկերներ, և գուցե ինչ-որ պահի հաջողի Հայաստանի Հանրապետության քարտեզի միջոցով ձեր մեջից վանել այն ողջ ԿԳԲ-ն, որը նստած է եղել ողջ 20-րդ դարի շրջանակներում և ենթադրաբար շարունակվում է 21-րդ դարի շրջանակներում:
Ես շատ ողջունում եմ այս փաստը, հուսով եմ՝ իր նպատակին կծառայի, սակայն կփորձեմ ուսումնասիրել մասնագիտական գրականություն և հասկանալ, թե էկսորցիզմի ավելի լավ արդյունքի հասնելու համար էլ ինչ օժանդակ միջոցներ են պետք»,- ասաց Ալեքսանյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
