ԱՄՆ-ի հեռացող վարչակազմի գործողություններում տեսել ենք ՀՀ-ին միակողմանի աջակցության քայլեր. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեհուն Բայրամովը հայտարարել է, թե Սպիտակ տան հեռացող վարչակազմը աջակցություն է ցուցաբերել Հայաստանին, ինչն իրենք անընդունելի են համարում միջնորդի համար։

«Ես չէի ցանկանա մեկնաբանել երկու երկրների հարաբերությունները, սակայն ԱՄՆ-ն աջակցություն ցուցաբերեց Հայաստանին։
Նման գործողություններն անընդունելի են այն կողմի համար, որն իրեն որպես միջնորդ է ներկայացնում։
Կողմնակալությունն անընդունելի է, և մենք դա տեսել ենք ԱՄՆ-ում դեմոկրատական վարչակազմի գործողություններում»,- ասել է Բայրամովը՝ հավելելով, որ իր նշածն Ադրբեջանը դիտարկում է որպես Հայաստանին միակողմանի աջակցության փաստ:

You may also like...