Ծեծկռտուք չի եղել, տարբեր կարծիք են ունեցել, խոսել են. Ղալումյանը՝ եղբոր եվ Հայկ Սարգսյանի միջեվ միջադեպի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը լրագրողների հետ զրույցում հերքել է, որ պատգամավոր Հայկ Սարգսյանի և իր եղբոր՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի միջև միջադեպ է եղել:

«Բանը չի հասել ծեծկռտուքի ու հայհոյանքի։
Չէր էլ կարող հասնել, նիստից հետո է եղել, իրար հետ խոսել են, մարդիկ որոշ հարցերի շուրջ տարբեր կարծիք են ունեցել»,- ասել է պատգամավորը՝ նշելով, որ այդ խոսակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանն այնտեղ չի եղել։

Մամուլի որոշ հրապարակումների համաձայն՝ ՔՊ փակ նախաձեռնող խմբի նիստը թեժ ընթացք է ունեցել և ավարտվել է քաշքշուկով։ Հրապարակումների համաձայն՝ վիճաբանությունը ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի միջև է եղել:

Պատճառը Տավուշում տիրող բնապահպանական վիճակն է, ապօրինի հսկայածավալ ծառահատումները, ինչի մասին ՔՊ վերջին նիստերին խոսել է Հայկ Սարգսյանը:

Պատգամավորը նաև ասել է, որ եղբորը փոխարինելու խոսակցություններ չկան, թեև հնարավոր է։

You may also like...