Լիբանանի նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել Արամ Առաջինին եվ հայ համայնքին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը 18 միաբան հայրերի հետ այցելել է նախագահական նստավայր՝ Լիբանանի հայ առաքելական համայնքի կողմից իր շնորհավորանքը հայտնելու նորընտիր նախագահ գեներալ Ժոզեֆ Աունին։
Այս մասին Petutyun.com-ին հայտնում են Կիլիկիո կաթողիկոսարանից։
Արամ Առաջինն ասել է, որ նրա ընտրությամբ նոր էջ կբացվի Լիբանանի կյանքում։
Ժոզեֆ Աունը շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին և հայ համայնքին իր նկատմամբ ցուցաբերած սիրո և բարեմաղթությունների համար։
Մեծապես կարևորելով հայ համայնքի մասնակցությունը թե ձևավորվող կառավարությանը, թե Լիբանանի վերականգնման աշխատանքներում՝ շեշտել է բոլոր համանքների միասին գործելու անհրաժեշտություն, որպեսզի հնարավոր լինի Լիբանանի բարգավաճումը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
