Ռաֆայել Երիցյանը չի ընտրվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. նա առաջադրված միակ թեկնածուն էր
Ռաֆայել Երիցյանը չի ընտրվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ՝ բավարար ձայներ չհավաքելու պատճառով:
Նա այս պահին ԱԱԾ-ում զբաղեցնում է տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության պետի պաշտոնը։
Նշենք, որ նա այս պաշտոնի համար առաջադրված միակ թեկնածուն է:
«Ռաֆայել Երիցյանը չի հաղթահարել բարեվարքության անցողիկ շեմը»,- լրագրողների հետ զրույցում ասել է մրցութային հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը:
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը նոյեմբերի 18-ին պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել:
