Վրաստանի հարցը Եվրախորհրդարանի եվ ԵԽԽՎ օրակարգում է

Եվրախորհրդարանն այսօր քննարկում է անցկացնելու «Վրաստանում քաղաքական հուզումների» թեմայով։ Քննարկումը նախատեսվում է սկսել Թբիլիսիի ժամանակով ժամը 16:00-ին, այս մասին հայտնում է NewsGeorgia-ն:

Ժամանակացույցում նշվում է, որ Եվրախորհրդարանը «քննարկում է անցկացնելու Վրաստանում քաղաքական հուզումների և Բելառուսում շարունակվող բռնաճնշումների վերաբերյալ», կայանալու է նաեւ Բելառուսի վերաբերյալ բանաձեւի քվեարկություն։

«Ազատություն» ռադիոկայանի Եվրոպայի բյուրոյի ղեկավար Ռիկարդ Յոզվիակի խոսքով, Վրաստանի վերաբերյալ բանավեճեր տեղի են ունենալու հունվարի 21-ին, իսկ փետրվարյան նստաշրջանում նախատեսվում է Վրաստանին վերաբերող բանաձեւի քվեարկություն։

Եվրախորհրդարանում քննարկումներից բացի, օրերս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում ներկայացվելու է Վրաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ գնահատականի զեկույցը։

You may also like...