Օպերատորը դանակով է ներկայացել Ազգային ժողով. նրան ձերբակալել են
Ազգային ժողովի անցակետից անվտանգության աշխատակիցները դանակ պահելու կասկածանքով բերման են ենթարկել Newday.am կայքի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանին։
Այս մասին հայտնել է լրագրող Անի Գևորգյանը:
Ներքին գործերի նախարարությունից, մեկնաբանելով տեղեկությունը, հայտնել են, որ ՊՊԾ-ից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ ԱԺ մուտք գործել փորձող անձանցից մեկի մոտ դանակ է եղել:
Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները վերջինիս ձերբակալել են և տեղափոխել բաժին:
