Այստեղ քաղաքական սկանդալի առիթ չկա․ ՀՀ ԱԳՆ–ն՝ Իրանի հետ սահմանից ռուս սահմանապահների դուրսբերման մասին

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կոչ է արել սկանդալի առիթ չփնտրել Իրանի հետ սահմանային հատվածից ռուս սահմանապահների հեռանալու մեջ։

Այդ մասին նա հայտարարել է հունվարի 21-ին Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

ՀՀ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետության խնդրանքով ռուս սահմանապահները Հայաստանի անկախության առաջին օրվանից ժամանակավորապես ներգրավվել են հայ-իրանական սահմանի անվտանգության ապահովման գործընթացում։

«Որոշ ժամանակ անց մենք շնորհակալություն հայտնեցինք ռուսական կողմին և համապատասխան ծառայություններին՝ սահմանին այդքան երկար ծառայության համար և տեղեկացրինք, որ սահմանի այս հատվածն այսուհետ կարող է պահպանվել մեր իսկ ուժերով։

«Այստեղ էլ քաղաքական սկանդալի առիթ չկա»,- ասաց Արարատ Միրզոյանը։

You may also like...