Սիգի պահպանության միջոցառումների արդյունքներով շուրջ 2800կգ ձուկ է առգրավվել

2024թ. նոյեմբերի 15-ից 2025թ. հունվարի 20-ը Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ներքին գործերի նախարարությունների, Գեղարքունիքի մարզպետարանի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ իրականացրել են «Սիգ» ձկնատեսակի պահպանությանն ուղղված միջոցառումներ:

Ինչպես հայտնել են տեսչական մարմնից, խստացված շուրջօրյա միջոցառումների արդյունքներով հայտնաբերվել և առգրավվել է՝

· 2784.456 կգ սիգ,

· 61 լողամիջոց,

· 908 ձկնորսական ցանց,

· 119 խեցգետնորսիչ

· 3 լողամիջոցի շարժիչ։

· 12․844․540դր՝ պատճառված վնասի չափ։

Հարուցվել է 72 վարչական և 25 քրեական վարույթ։

Առգրավված ձկնաքանակը համապատասխան փորձաքննությունից հետո հանձնվել է հատուկ խնամքի կարիք ունեցող անձանց կենտրոններին ու կենդանիների խնամքով զբաղվող կազմակերպությունների։

Ոչ պիտանի ձկնաքանակը ոչնչացվել է՝ սահմանված կարգի համաձայն։

You may also like...