Պուտինը կգործի այնպես, ինչպես Ղրիմի հետ, կմտնի տարածք և պայմաններ կդնի․ Վլադիմիր Զելենսկի

Պուտինն անպայման կվերադառնա 10 անգամ ավելի մեծ բանակով, քան հիմա՝ նախկին ԽՍՀՄ բոլոր երկրների ամբողջական օկուպացիայի համար: Այս մասին Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ կարևոր է, որ Ուկրաինային ժամանակին զենք մատակարարվի և լինեն անվտանգության երաշխիքներ։

«Այսօր Ուկրաինայի տարածքում 608 հազար ռուս զինվորական կա։ Սա երեք անգամ ավելին է, քան 2022 թվականին հարձակման ժամանակ, և որ Ուկրաինան դիմանում է ներքին զենքի արտադրության և եվրոպական ու ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրի աճի շնորհիվ։

Պուտինը բազմապատիկ մեծացել է: Նա ունի ավելի քան 30 ռազմական ոլորտի գործարան: Առճակատման և անվտանգության երաշխիքների համար Եվրոպան և Ամերիկան ​​պետք է լինեն դաշինքի մեջ:

Պուտինն անպայման կվերադառնա: 10 անգամ ավելի բանակով, քան հիմա, նախկին ԽՍՀՄ բոլոր երկրների ամբողջական օկուպացիայի համար։ Նա կգործի այնպես, ինչպես Ղրիմի հետ, կմտնի տարածք և պայմաններ կդնի»,- ասել է Զելենսկին։

Զելենսկին նաև նշել է, որ այս թեմայով խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, և նա ասել է, որ ամեն ինչ կանի պատերազմն այս տարի ավարտելու համար։

«Բայց մենք պարզապես չենք ցանկանում արագ ավարտել պատերազմը, մենք ցանկանում ենք և պետք է դա անենք արդարացիորեն»,- հավելել է նա։

You may also like...