22 օր Գյումրիի քաղաքապետի ժ/պ աշխատած Ալբերտ Մարգարյանը քաղաքապետարանում նոր պաշտոն է ստացել
Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության երկարամյա պետ Ալբերտ Մարգարյանը, որը Գյումրու 9 տարվա քաղաքապետ Սամվել Բալասանյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու երկրորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակել էր Գյումրու համայնքապետի պաշտոնակատար՝ ուղիղ 22 օր կառավարելով այս քաղաքը, նորից աշխատանքի է անցել քաղաքապետարանում։
Նա «Բալասանյան դաշինք»-«Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական ուժերի համատեղ կառավարման ժամանակ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի խորհրդականն էր։
ՔՊ-ականների՝ հուշագիրը խզելուց ու պաշտոնները լքելուց հետո նա ևս հեռացել էր քաղաքապետարանից։
Ալբերտ Մարգարյանը ուրբաթ օրը աշխատանքի է ընդունվել Գյումրու համայնքապետարանի քաղաքաշինության բաժնում՝ որպես գործակալ։
Նա Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց մեր այս տեղեկությունը՝ հավելելով, որ աշխատանքի է ընդունվել ժամանակավորապես՝ մասնագիտական գիտելիքներով բնակիչներին օգնելու նկատառումով։ Ի դեպ, սա ամենախնդրահարույց ոլորտներից է, բնակիչների դժգոհություններն անչափ շատ են։
