2018-ի հեղափոխությունից հետո կառավարությունը 5 անգամ թոշակները բարձրացնելու որոշում է կայացրել․ Նիկոլ Փաշինյան

2018թ. Հեղափոխությունից հետո կառավարությունը 5 անգամ թոշակները բարձրացնելու որոշում է կայացրել:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արդյունքում մեր երկրում նվազագույն կենսաթոշակը կրկնապատկվել է, միջին կենսաթոշակը ավելացել է շուրջ 22 տոկոսով:

Բացի դա, անկանխիկ առևտրի դեպքում ետվճարի համակարգով 2022 թվականից ի վեր թոշակառուներին է վերադարձվել 16 միլիարդ 500 միլիոն դրամ:

Ետվճարի համակարգից օգտվող թոշակառուների թիվը անշեղորեն աճում է և 2024-ի դեկտեմբերին կազմել է 289 հազար 813 մարդ»,- գրել է նա:

You may also like...