Ալիեվն ու Զելենսկին հանդիպել են
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, գրում է Euromedia24-ը։«Զրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Ուկրաինայի միջև կապերը քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում, էներգետիկ ոլորտում համագործակցությունը և տարածաշրջանային անվտանգության հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ տեղեկությունների՝ հանդիպումը կայացել է «ուկրաինական կողմի դիմումի հիման վրա»։
