Շատ լավ կլինի, եթե ունենանք դրոշի, օրհներգի, զինանշանի պաշտոնական տարբերակ. Խաչատուր Սուքիասյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում առաջարկեց, որ ՀՀ օրհներգի նոր տարբերակը լինի պաշտոնական տարբերակ, և պաշտոնական տարբերակից հասարակությունը և պետական կառույցները նույնպես օգտվեն։
«Նոր օրհներգը պետք է ներկայացնեք համապատասխան մասնագիտական կառույցներին, ունենանք և՛ երգի, և՛ երաժշտության առումով պաշտոնական տարբերակ։
Շատ լավ կլինի, եթե դրոշի, զինանշանի, օրհներգի հետ կապված պաշտոնական տարբերակներ ունենանք, սա ուղղակի իմ կողմից խնդրանք և առաջարկ է»,- ասաց նա։
