Հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաեվը
Հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը:
Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից:
Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարների առանձնազրույցին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը, տեղի կունենա փաստաթղթերի ստորագրում։
Այնուհետ նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
